ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ITEC) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2013-05-22

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2013-2014 թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ:
Դասընթացների մասնակցության բոլոր ծախսերը, ներառյալ ճանապարհածախսն ու կեցության ծախսերը հոգում է հնդկական կողմը:
Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից կամ այցելելով www.indianembassy.am…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2013-05-21

Մայիսի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված Է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
««Անկախ պետությունների համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածության ձևավորման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի հունվարի 17-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»»
ՀՀ  կառավարության  որոշման  նախագիծը:

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ

2013-05-21

 ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «Անկախ պետությունների համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածության ձևավորման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի հունվարի 17-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

ԱՄԱՌԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

2013-05-21

Ատլանտյան և Եվրոպական համագործակցության հունական միավորման և առաջատար հետազոտությունների միջազգային կենտրոնը /Կրետե, Հունաստան/ կազմակերպում է ամառային երեք կրթական ծրագրեր: Առցանց դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 30-ը:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով www.ticls.org կայքէջը:
 

Գիտելիքի խրախուսում

2013-05-20

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ամփոփվել են 2012-13 ուսումնական տարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Հաղթողներին ողջունել և մրցանակներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է, որ այս տարի աշակերտներն աննախադեպ բարձր մասնակցություն են ցուցաբերել օլիմպիադաներին, ընդ որում` բոլոր առարկաների գծով: «Գոհունակությամբ պետք…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։