«ԼՈՒԻՋԻ ՄԱԼԵԲՐԱ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
2013-05-18
Մրցանակները նախատեսված են իտալերեն լեզվով ներկայացված վեպերի, պատմվածքների ժողովածուների, սցենարների համար /Քննարկման են ընդունվում միայն 18 տարին լրացած հեղինակների կողմից ներկայացված հայտերը/:
Մասնակցության պարագայում մինչև ս.թ. հուլիսի 25-ը անհրաժեշտ է ուղարկել ստեղծագործությունը, կից ներկայացվող հայտաձևի լրացված տարբերակը, ինչպես նաև ինքնակենսագրությունը /CV/ premiomalerba.identita@gmail.com էլ. փոստին: Նշված փաթեթը 7 օրինակով պետք է ուղարկվի նաև
LTBF-Premio Luigi Malerba
Via del Governo Vecchio 3
00186 Roma
ITALY հասցեով:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.festivaldelleidentita.it կայքէջը:












