ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ITEC) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2013-05-22

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2013-2014 թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ:
Դասընթացների մասնակցության բոլոր ծախսերը, ներառյալ ճանապարհածախսն ու կեցության ծախսերը հոգում է հնդկական կողմը:
Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից կամ այցելելով www.indianembassy.am կայքէջը:    Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ապահովել թեկնածության ներկայացման և հարցաթերթիկի լրացման հետևյալ պայմանները.
•անհրաժեշտ է առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
•դասընթացի մասնակիցը պետք է լինի 25-ից 45 տարեկան;
•անհրաժեշտ է ներկայացնել առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք կամ քաղվածք ամբուլատոր քարտից;
•անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, լեզվի իմացությունը հաստատվում է որևէ ուսումնական հաստատությունում կամ լեզվի ուսուցման կենտրոնում;
•հարցաթերթիկը լրացվում է համակարգչային շարվածքով և ՀՀ ԱԳՆ ներկայացվում 4 օրինակից, որից մեկ օրինակը կրիչով՝ (CD) WORD ֆորմատով
•3X4սմ չափի 4 լուսանկար, որից մեկ օրինակը կրիչով՝ (CD) JPEG ֆորմատով:
•դիմումները պետք է ներկայացվեն դասընթացի մեկնարկից  առնվազն երեք ու կես ամիս առաջ՝ հնդկական կողմին փոխանցելու համար:
   
Թեկնածուների վերջնական ընտրությունը կատարում է հնդկական կողմը:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։