Պարգևատրում

2013-05-31

 Հունիսի 1-ին, ժամը 1300-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում /Մայր տաճար/  տեղի կունենա ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացված  «Լավագույն տնօրեն», «Լավագույն դաստիարակ» մրցույթի ամփոփման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն   Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին Էջմիածին մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` հունիսի 1-ին,  ժամը 1200-ին  Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ)Ö‰
Խնդրում ենք ձեր մասնակցությունը հավաստել մինչև մայիսի 31-ը, ժամը 1700-ը`զանգահարելով ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /հեռ.` 52-73-43. 094228924/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։