Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպական ասոցիացիայի հաջորդ նիստը` Երևանում

2013-06-19

Երևանի Ճարտարապետության և շինարարության համալսարանն այս տարի դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ լիիրավ անդամ: Օրերս ԵՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մասնակցել է Խորվաթիայի Հանրապետության Սպլիտ քաղաքում կայացած Ասոցիացիայի գլխավոր վեհաժողովին և տարեկան գիտաժողովին, որի ընթացքում առաջարկվել է հաջորդ տարի գիտաժողովն անցկացնել Երևանում: Ասոցիացիան, ի դեմս նախագահ Ա. Օրֆանիդեսի, նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` կոնֆերանսի կազմակերպմանն աջակցելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։