Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիր
2013-06-21
Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված էՀայաստանի պետական կամ հավատարմագրված ԲՈՒՀ-երից մեկում բակալավրիատում սովորող ուսանողների համար:2013-2014 ուստարվա համար Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կհովանավորի միայն Արմավիրի մարզի մշտական բնակիչ ուսանողներին:Այս կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել միայն 26 տարին չլրացած ուսանողներ:
Կրթաթոշակային այս ծրագրին դիմելու համար պետք է լրացնել ՀԱՀ- Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի դիմումաձևը և պահանջվող բոլոր հիմնավորող փաստաթղթերի հետ այն հանձնել ՀԱՀ մինչև 2013 թ. օգոստոսի 9-ը: ՀԱՀ-ի դասախոսներից և շրջանավարտներից կազմված հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի դիմումները: Դիմումաձևը կարող եք ձեռք բերել նաև ՀԱՀ-ի ինտերնետային կայքից`http://aua.am/turpanjian-and-akian-scholarships և կապվելով մեզ հետ: Հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում ուսումնասիրելու և ստուգելու դիմորդի ներկայացրած տվյալները, չափանիշերի համապատասխանությունն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը: Հանձնաժողովի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԿՐԹԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄԱՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ.
ԵՐԵՎԱՆ, Հունիսի 19.2013թ. ժամը 12:00, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճ, Բաղրամյան 40
ԵՐԵՎԱՆ, Հունիսի 28. 2013թ. ժամը 12:00, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճ, Բաղրամյան 40
Հարցերի համար կարող եք դիմել ՀԱՀ-ի Ուսանողական և ուսումնական հարցերի բաժին, Բաղրամյան պողոտա 40, Երևան 0019, Հայաստան, հեռ.` 51 27 97:












