Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիր
2013-06-21
Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Երևանի պետական համալսարանի (Երևանի մասնաճյուղ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Երևանի կրթահամալիր), և Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բակալավրատուրայում սովորող ուսանողների համար:
Քիչ թվով կրթաշնորհներ կհատկացվեն նաև մագիստրատուրայում սովորող ուսանողների համար:
Ուսանողները կարող են լինեն հետևյալ մասնագիտություններում սովորող` տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա և բժշկություն:
2013-2014 ուստարվա համար Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կրթաշնորհ կտրամադրի միայն Արմավիրի մարզի մշտական բնակիչ այն ուսանողներին, ովքեր իրենց հանրակրթական կրթությունն ստացել են այս մարզերում:
Այս կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել միայն 26 տարին չլրացած ուսանողներ:
Կրթաթոշակային այս ծրագրին դիմելու համար պետք է լրացնել ՀԱՀ- Ագեան հիմնադրամի կրթաթոշակի դիմումաձևը և պահանջվող բոլոր հիմնավորող փաստաթղթերի հետ այն հանձնել ՀԱՀ մինչև 2013 թ. օգոստոսի 9-ը: ՀԱՀ-ի դասախոսներից և շրջանավարտներից կազմված հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի դիմումները: Դիմումաձևերը կարելի է բեռնել http://aua.am/turpanjian-and-akian-scholarships հասցեից և կապվելով մեզ հետ: Հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում ուսումնասիրելու և ստուգելու դիմորդի ներկայացրած տվյալները, չափանիշերի համապատասխանությունն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը: Հանձնաժողովի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԿՐԹԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄԱՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ.
ԵՐԵՎԱՆ, Հունիսի 19.2013թ. ժամը 12:00, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճ, Բաղրամյան 40
ԵՐԵՎԱՆ, Հունիսի 28. 2013թ. ժամը 12:00, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճ, Բաղրամյան 40
Հարցերի համար կարող եք դիմել ՀԱՀ-ի Ուսանողական և ուսումնական հարցերի բաժին, Բաղրամյան պողոտա 40, Երևան 0019, Հայաստան, հեռ.` 51 27 97:












