Համագործակցության հուշագիր,

2013-07-26

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ շարունակական զարգացումը, ուսումնական հաստատություն–գործատու գործընկերային կապերի ամրապնդումը, հաստատությունների շրջանավարտների զբաղվածության ապահովումը, մասնավորապես, ոսկերչության բնագավառում:
Համաձայն հուշագրի՝ կողմերն աջակցելու են.
•    ՄԿՈՒ…

Համագործակցության հուշագիր` ԿԳՆ-ի և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև

2013-07-25

Հուլիսի 26-ին, ժամը 1300-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ի և և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև կկնքվի համագործակցության հուշագիր: Հուշագիրը կստորագրեն նախարար Արմեն Աշոտյանը և ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանը:

Մհդ. Իսսամ Նայալ. «Հայաստանի դիրքորոշումն արժանի է ամենայն հարգանքի և գնահատականի»

2013-07-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ Սիրիայի և Հայաստանի ժողովուրդներին կապում են բազմադարյա քաղաքակրթական ընդհանրությունները: Ըստ Արմեն Աշոտյանի` Սիրիան մեր երկրի կարևորագույն գործընկերներից է` կրթական համագործակցության առումով, մասնավորապես, արաբերեն…

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

2013-07-24

Հունաստանի Կրթության և կրոնի հարցերով նախարարության Պետական կրթաթոշակների հիմնադրամը (I.K.Y.) հայտարարել է 2013-2014 ուսումնական տարում օտարերկրացիներին (կամ ծագումով հույներին) կրթաթոշակների տրամադրման համար դիմումների ընդունում: Դիմումների ընդունման և կրթաթոշակների հատկացման կարգին   կարելի է ծանոթանալ՝ այցելելով  www.iky.gr կայք:

Ա.Աշոտյան. «Միջազգային կրթական տարածքում պետք է ընդգրկել նաև չճանաչված պետությունները»

2013-07-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ կրթության ոլորտում նախարարության և մեր երկրում ՄԱԿ-ի գործակալությունների համագործակցության բազմակողմանի և արդյունավետ փորձ է կուտակվել, և վերջիններս իրավամբ հանդիսանում են նախարարության հիմնական գործընկերները: …

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։