Նախարարն ուսման վարձավճարների բարձրացման խնդիրը կքննարկի երիտասարդների հետ

2013-08-19

Օգոստոսի 20-ին, ժամը 1000-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարությունում հանդիպում կունենա «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Քննարկվելու են բուհերի ուսման վարձավճարների բարձրացման և բարձրագույն կրթության համակարգին վերաբերող այլ խնդիրներ:

“ROBERT BOSCH” ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

2013-08-16

Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների առաջատար “Chatham House” ինստիտուտի   կողմից հայտարարվել է  “Robert Bosch” կրթաթոշակային ծրագրերի մրցույթ: “Chatham House”-ը հրավիրում է Արևելյան գործընկերության երկրների ուսանողներին կատարել ուսումնասիրություններ միջազգային հարաբերությունների ոլորտում: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 13-ը:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://www.chathamhouse.org/sites/default/files/public/General/rbfellowship_information.doc.pdf կայքէջը:

Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ից

2013-08-15

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ  բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից: Միաժամանակ ԿԳՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատությունները իրենց հայեցողությամբ կարող են կազմակերպել տարաբնույթ…

Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր -FLEX 2014-15

2013-08-15

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրթական և մշակութաjին գործերի բաժնի կողմից կրկին դրամաշնորհ է ստացել՝ Հայաստանում և ԱՊՀ երկրներում իրականացնելու Ապագա առաջնորդների փոխանակման /FLEX/ ծրագիրը դպրոցականների համար: FLEX  ծրագիրը հնարավորությւոն է ընձեռում  9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ սովորելով ամերիկյան դպրոցներում…

Հաստատվել է ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

2013-08-15

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 31-րդ մասով,ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն   հրաման է ստորոգրել  Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  հասատատելու վերաբերյալ: Նախարարի նույն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։