Ա.Աշոտյան. «Միջազգային կրթական տարածքում պետք է ընդգրկել նաև չճանաչված պետությունները»
2013-07-24
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է սևեռել նաև մեկ այլ խնդրի վրա. «Դեռևս 1960 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Կրթության խտրականության մասին» հռչակագիր, և այդ համատեքստում ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն եմ ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահպանման խնդիրը` առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից և միջազգային կրթական տարածքում ընդգրկել նաև չճանաչված պետությունները: Առաջին գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել և աշխատանքային խումբ ստեղծել»,-նշել է նախարարը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև բուհերի վարկանիշավորման խնդրին` ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացը կարևորվում է կրթության որակի բարձրացման, մրցունակության, գործատուների ներգրավման, ինչպես նաև դիպլոմների փոխճանաչման տեսանկյունից:
ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը` հաջողությամբ իրականացված կրթական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու և աջակցելու համար:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության ստանձնման, ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառության, որպես գերակա ուղղություն հռչակված գյուղատնտեսական կրթության խնդիրներին առնչվող այլ հարցեր:












