Համագործակցության հուշագիր,

2013-07-26

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ շարունակական զարգացումը, ուսումնական հաստատություն–գործատու գործընկերային կապերի ամրապնդումը, հաստատությունների շրջանավարտների զբաղվածության ապահովումը, մասնավորապես, ոսկերչության բնագավառում:
Համաձայն հուշագրի՝ կողմերն աջակցելու են.
•    ՄԿՈՒ հաստատություններում ուսուցման գործընթացի կազմակերպմանը՝ մասնավորապես ոսկերչական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների մշակմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը,
•    ՄԿՈՒ հաստատությունների նյութատեխնիկական բազայի համալրմանը,
•    Վերապատրաստումների միջոցով ՄԿՈՒ հաստատությունների արտադրական ուսուցման վարպետների կարողությունների հզորացմանը,
•    ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպմանը,
•    ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը,
•    Միջազգային ոսկերչական ցուցահանդեսներում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ներգրավմանը:
Կողմերը մասնակցելու են նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների և ծրագրերի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանակմանը և հանրային իրազեկման միջոցառումներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։