Ամփոփվել են Իրանի Իսլամական Հանրապետության կրթաթոշակային մրցույթի արդյունքները

2013-07-10

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակում,  հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի…

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2013-07-09

 Հուլիսի 13-ին, ժամը 1430-ին   ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական, նախնական /արհեստագործական/ և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու  մասին հարցերը:

 

ԻԻՀ դեսպան. «Վերջին տարիներին կրթության որակի առաջընթացն արձանագրում են նաև իրանցի ուսանողները»

2013-07-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհավորել է Իրանի ժողովրդին` հրաշալի կազմակերպված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում անցկացված նախագահական ընտրությունները կնպաստեն` պետությունների միջև հարաբերությունների նոր էջի…

Հայ ուսանողը ճանաչվել է լավագույն մասնակից

2013-07-09

Հայաստանի պատվիրակությունը` որպես ասոցացված անդամ, հուլիսի 2-7-ը մասնակցել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված «Համաշխարհային հմտություններ-2013» մրցույթին, որն անցկացվում է երկամյա պարբերականությամբ: Այս տարի մրցույթին մասնակցել է աշխարհի շուրջ 50 երկրի ավելի քան 2500 մասնակից: Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է երեք մասնագիտությամբ` ոսկերչություն, կար ու ձև, խոհարարություն: Երևանի տարածաշրջանային…

«Ոսկե հուշամեդալ»` կրթության ոլորտում ներդրած ավանդի համար

2013-07-09

Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության բնագավառում ունեցած երկարամյա աշխատանքային գործունեության, կրթության ոլորտում ներդրած ավանդի համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի  կապակցությամբ` Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Ռազմիկ Հուսիկի Վարդանյանն այսօր պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», որը նրան հանձնել է նախարար Արմեն Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։