Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները
2013-07-15
Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի…
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ
2013-07-13
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին նախադպրոցական կրթական ծրագրով, տարրական հանրակրթական ծրագրով և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով մի շարք կազմակերպությունների և պետական…
ՀՀ պետական և ոչ պետական բուհեր է ընդունվել շուրջ 10500 դիմորդ
2013-07-13
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր երրրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգը հագեցած էր. ընդգրկված էր տաս հարց՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թ. ընդունելության արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ…
Փիլիսոփայության համաշխարհային 23-րդ կոնգրես՝ Աթենքում
2013-07-13
Օգոստոսի 4-ից 10-ը Աթենքում կազմակերպվելու է Փիլիսոփայության համաշխարհային 23-րդ կոնգրեսը: Մասնակցության համար անհրաժեշտ հարցաթերթիկների և անդամավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով http://wcp2013.gr կայքէջը:
Ի գիտություն արական սեռի դիմորդների
2013-07-12
Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Մասնավորապես, ուսանողներին…












