Պարտավոր եմ հանդես գալ ընդհանուր հանրակրթության շահերից. ԿԳ նախարարը հանդիպել է Արարատյան բակալավրիատի դպրոցների համայնքի անդամներին

2018-06-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արարատյան բակալավրիատի դպրոցների համայնքի անդամներին: Նախարարը ներկայացրել է Կրթության և գիտության նախարարության դիրքորոշումը Արարատյան բակալավրիատի վերաբերյալ, լսել վերապատրաստված ուսուցիչների և թեկնածու դպրոցների մտահոգություններն ու առաջարկները: Նշվել է, որ առաջիկայում նախարարությունը կքննարկի դրանք:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։