Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում առաջին փուլով դրամաշնորհների տրամադրման գործընթացի գնահատման

2013-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն»   ԾԻԳ-ը, կրթության բարելավման նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսում է իրականացնել ուսումնասիրություն` գնահատելու «Կրթության որակ և համապատասխանություն»   երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում բարձրագույն կրթության ոլորտում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) իրականացման համար մշակված ընթացիկ մեխանիզմների հիմնական առավելություններն ու թերությունները և ուսումնասիրության արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկությունների շարք՝ ընթացիկ մեխանիզմների բարելավման ուղղությամբ:
 Ուսումնասիրությունը պետք է կատարվի անհատ խորհրդատուի կողմից:
Տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
•Ուսումնասիրել ՆՄՀ իրագործման փորձնական փուլի ընթացքում մշակված փաստաթղթերը՝ ներառյալ ՆՄՀ հայեցակարգը, ՆՄՀ գործարկման ղեկավար ձեռնարկը, ՆՄՀ քարտուղարության կողմից մշակված և ՆՄՀ համակարգող խորհրդի կողմից հաստատված փաստաթղթերը, դրամաշնորհների տրամադրման և փորձագետների հավաքագրման հայտարարությունները;
•Ուսումնասիրել ՆՄՀ փորձնական փուլի հավատարմագրման գործընթացը գործընթացի թափանցիկության տեսանկյունից՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերն ու խոչընդոտները; 
•Հարցազրույցներ անցկացնել ՆՄՀ համակարգող խորհրդի, ՆՄՀ քարտուղարության, «Կրթական ծրագրերի կենտրոն»   ԾԻԳ-ի, ՀՀ ԿԳ նախարարության, բուհերի և կոնսորցիում ծրագրերում ընդգրկված այլ հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ ՆՄՀ իրագործման գործընթացը տարբեր մասնակիցների տեսանկյունից հասկանալու համար՝ մասնավորապես հիմնական խոչընդոտների և ձեռքբերումների բացահայտման առումով;
•Իրականացված աշխատանքների հիման վրա պատրաստել և «Կրթական ծրագրերի կենտրոն»   ԾԻԳ-ին ներկայացնել վերլուծական հաշվետվություն;
•Վերլուծական հաշվետվության հիմնական դրույթները քննարկել շահառու կողմերի հետ և վերանայել այն՝ վերջիններիս առաջարկությունների և մեկնաբանությունների հիման վրա:
Դիմող թեկնածուն պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին: Նա պետք է ունենա`

•Մագիստրոսի կամ համարժեք աստիճան տնտեսագիտության, ֆինանսների կամ այլ համապատասխան բնագավառում,
•Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ, որոնցից առնվազն երկուսը ֆինանսական ոլորտում,
•ՀՀ կրթական համակարգի և նախորդ տարիներին իրականացված բարեփոխումների իմացություն,
•Բիզնես պլաններ, բյուջեներ պատրաստելու փորձառություն, ծրագրի գնահատման փորձառություն,
•Գնումներին և ֆինանսական ընթացակարգերին ու մեխանիզմներին առնչվող օրենսդրության իմացություն,
•Համաշխարհային բանկի ընթացակարգերի և ուղեցույցների իմացություն,
•Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է,
•Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը ցանկալի է,
•Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն,
•Համակարգչային լավ հմտություններ (MS Office, Internet, և այլն),
•Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների հմտություններ՝ կառավարության ներկայացուցիչների և այլ շահառուների հետ աշխատանքի նպատակով,
•Ծանրաբեռնված աշխատելու կարողություն,
•Թիմային աշխատանքի լավ հմտություններ:

Դիմող թեկնածուն դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
•Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
•Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն»   ԾԻԳ`  ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով մինչև  ս/թ   հոկտեմբերի 10 -ը ժամը 1700-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով` 57-56-90: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։