ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՌ ՅՈՒՆԵՍԿՕԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2013-09-26

Չեխիայի Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթաթոշակների համատեղ ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին առաջարկում է մասնակցել բնական պաշարների և շրջակա միջավայրի, անտառաբուծության, ջրային պաշարների կառավարման և երկրապատկերի նախագծման, տեխնոլոգիայի և բնապահպանական  ճարտարագիտության, էկոնոմիկայի և ֆինանսների ոլորտներում բակալավրի և մագիստրոսի աստիճաններ ստանալու հնարավորություն ընձեռող երեք կրթաթոշակների համար մրցույթին:
Ուսման տևողությունը  բակալավրի աստիճանի համար կազմում է 3-4 տարի, իսկ մագիստրոսի` 4-6 տարի: Ուսուցումը իրականացվելու է Չեխիայի մի շարք համալսարաններում չեխերեն լեզվով: Լեզվի հետ կապված դժվարությունները հաղթահարելու նպատակով մասնակիցների համար կազմակերպվելու են  չեխերեն լեզվի դասընթացներ:
Նշված ծրագրի շրջանակներում Հայաստանին առաջարկվում է ներկայացնել մեկ թեկնածություն: Ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է լրացնեն http://registr.dzs.cz/registr.nsf ինտերնետային կայքէջում տեղադրված էլեկտրոնային հայտաձևը` նշելով “UNESCO” բառը “Sending organization” բաժնում:
Մանրամասն տեղեկատվությունը՝ կից նյութերում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։