95 ուսանող արժանացել է կրթաթոշակի

2014-02-14

Այսօր կայացել է Beeline Scholarship ծրագրի արդյունքների ամփոփման  և կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «ԱրմենԹել» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքայելյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Նախարար Արմեն…

Ուսանողների կարծիքները՝ կրթական քաղաքականության մշակման հիմքում

2014-02-14

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի պետական բուհերի ուսանողության մասնակցությունը Բոլոնիայի գործընթացին»  ուսումնասիրության շնորհանդեսը: Բացման խոսքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հետազոտությունը նպատակ  է ունեցել գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների ընդգրկվածությունը Բոլոնիայի գործընթացում, ինչպես նաև պարզել, թե ուսանողությունը  ինչպես է ընկալում…

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հարցազրույցը European times ամսագրին

2014-02-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հարցազրույց  է տվել European times ամսագրին, որտեղ անդրադարձ է կատարել կրթության և գիտության ոլորտի ծրագրերին: Մասնավորապես նախարարը նշել է  հանրակրթության ոլորտում վերջին տարիներին իրականացված  կրթության որակի բարձրացմանը միտված մի շարք ծրագրեր, որոնք նպաստել են համակարգի մրցունակության բարձրացմանը: Այդ համատեքստում նա…

Հայաստանի պետական բուհերի ուսանողության Բոլոնիայի գործընթացին մասնակցության ուսումնասիրություն

2014-02-14

ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը 2013թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է «Հայաստանի պետական բուհերի ուսանողության Բոլոնիայի գործընթացին մասնակցության ուսումնասիրություն»: Հետազոտության արդյունքներն օգտագործվելու են ԿԳՆ-ի կողմից` իր աշխատանքների թիրախավորման նպատակով: Հետազոտության հիմնական նպատակն է՝ գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների ընդգրկվածությունը…

Շնորհանդես

2014-02-13

Փետրվարի 14-ին, ժամը 1000-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա բոլոնյան գործընթացին Հայաստանի  ուսանողության մասնակցության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։