Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար /«Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»/

2014-02-24

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության…

Վախճանվել է ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը

2014-02-24

2014 թ. փետրվարի 22-ին, կյանքի 92-րդ տարում վախճանվել է ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Արամի Գուրզադյանը: Լինելով Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր կազմում` նա գլխավորեց աստղաֆիզիկայում հրթիռային տեխնիկայի կիրառության հետազոտությունները: Նրա անվան հետ է կապված աշխարհում առաջին արբանյակային աստղադիտարանների ստեղծումը: Նրա ղեկավարությամբ են նախաթռիչքային պատրաստում անցել տասնյակ…

Մեկնարկել է վարկանիշավորման համակարգի վերաբերյալ քննարկումների շարքը

2014-02-21

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանության վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են նախարարության, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի, ԿՏԱԿ-ի, «Դպրոց-կենտրոնների» իրավաբանական միության ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների տնօրեններ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով…

Քննարկվել է Լեյդենի համալսարանում հայագիտական ամբիոնի վերականգման հարցը

2014-02-21

Նիդերլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լեյդենի համալսարանի  ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համալսարանում  հայագիտական ամբիոնի վերականգման հարցը, որը գործել է 1994-2009 թվականներին և փակվել համալսարանի ֆինանսական դժվարությունների պատճառով: Ամբիոնի վերականգման համար  հայկական կողմն առաջարկել…

Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում

2014-02-21

Փետրվարի 21-ին, ժամը 1400-ին ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 67 շենք) տեղի կունենա «Dasaran.am» կրթական ծրագրի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի ամփոփման հանդիսավոր մրցանակաբաշխության երկրորդ փուլը, որի ընթացքում հայտնի կդառնան ՀՀ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։