ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հարցազրույցը European times ամսագրին

2014-02-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հարցազրույց  է տվել European times ամսագրին, որտեղ անդրադարձ է կատարել կրթության և գիտության ոլորտի ծրագրերին: Մասնավորապես նախարարը նշել է  հանրակրթության ոլորտում վերջին տարիներին իրականացված  կրթության որակի բարձրացմանը միտված մի շարք ծրագրեր, որոնք նպաստել են համակարգի մրցունակության բարձրացմանը: Այդ համատեքստում նա առանձնացրել է «Շախմատ» առարկայի ներմուծումը տարրական դպրոցի կրթական ծրագրերում, որն, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, դարձել է հայկական կրթական համակարգի «բրենդը»:
ՀՀ ԿԳ  նախարարը կարևորել է  նաև Բոլոնիայի գործընթացում Հայաստանի մասնակցությունը՝ ընդգծելով, որ  արձանագրված հաջողությունները հիմք են դարձել Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի նկատմամբ վստահության աճին, ինչի վկայությունը Բոլոնիայի քարտուղարության   ստանձնումն է: Նախարարը խոսել է նաև կրթության համակարգի խնդիրներից ու մարտահրավերներից:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։