Բարձր է գնահատվել Բոլոնիայի քարտուղարության կատարած աշխատանքները
2014-02-20
Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև տեղեկատվություն` Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու համատեքստում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Կքննարկվի վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը
2014-02-20
Փետրվարի 21-ին, ժամը 1200ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանության վերաբերյալ քննարկում: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի, ԿԳՆ, «Դպրոց-կենտրոնների» միության և ավագ դպրոցների ներկայացուցիչներ:
Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար /«Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարան»/
2014-02-20
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները,…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2014-02-19
Փետրվարի 20-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Արտյոմ Զաքարյանին և Գարիկ Գրիգորյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը: