Հայաստանի բուհերը` խոշոր հարկատուների ցանկում

2014-10-31

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող 23 կազմակերպությունր` այդ թվում 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 քոլեջ և Կրթության ազգային ինստիտուտը:

Մեկնարկում է նոր փորձնական ծրագիր

2014-10-31

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կնքվել է ««Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների թեստավորում և հավաստագրում»» փորձնական ծրագրի իրականացման մասին համագործակցության հուշագիր` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի և  «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արման Քուչուկյանի: Համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են օժանդակել…

Մեթոդական ձեռնարկի շնորհանդես

2014-10-31

Նոյեմբերիի 1-ին, ժամը 1100-ին «Երկրապահ կամավորականների միությունում»/ Արշակունյաց 22/ տեղի կունենա «Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ…

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը՝ ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում

2014-10-30

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներկայացում և ավագ դպրոցներում կրթության ֆինանսավորման և ֆինանսական արդյունավետության մոնիթորինգի արդյունքների ներկայացում: Նիստի սկզբում…

Աշխատանքային այց` ՀՀ Կոտայքի մարզ

2014-10-30

Հոկտեմբերի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կմեկնի ՀՀ Կոտայքի մարզ: Ժամը 1000-ին նախարարը կայցելի Աբովյանի կրթահամալիր, ժամը 1100-ին՝ Աբովյանի ճարտարագիտական քոլեջ,  ժամը 1215-ին`  Չարենցավանի ավագ դպրոց և Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցի նախակրթարան, ժամը 1400-ին`  հանդիպում կունենա մարզպետարանում` կրթության ոլորտի պատասխանատուների հետ:
ԶԼՄ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։