“Avicenna Prize for Ethics in Science - 2015â€
2014-11-13
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներին առաջարկվում է մասնակցել “Avicenna Prize for Ethics in Science - 2015” մրցանակին` ներկայացնելով առավելագույնը երկու թեկնածություն:
Մրցանակը, որը ներառում է ոսկե մեդալ և 10,000 ԱՄՆ դոլար, նախատեսված է այն անհատների կամ մասնագիտական խմբերի համար, որոնք իրենց ներդրումն են ապահովել բժշկության բնագավառում էթիկային առնչվող խնդիրների ուսումնասիրության…
Հաստատվել է բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը
2014-11-13
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը: Համաձայն որոշման՝ վեցամսյա ժամկետում կհաստատվի համապատասխան կրթական աստիճաններով ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը:
Հաստատված` բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի համաձայն ընդունելությունը կազմակերպվելու է 2016-17 ուսումնական տարվանից սկսած:
Հանդիպում ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ
2014-11-13
Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարությունում՝ Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ հանդիպում կունենա բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2014-11-12
Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետա-կան ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու մասին
ՀՀ կառավարության որոշման նախագիծը: