69 հավակնորդ ստացել է հավաստագիր
2014-11-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` 2014թ հոկտեմբերի 23-ին, 28-ին, 30-ին և 31-ին. անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 92 հավակնորդ, որոնցից
Սահմանդրական փոփոխությունները գիտական հարթակում
2014-11-03
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն օրենքի միջոցով եվրոպական հանձնաժողով) և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի կողմից համատեղ կազմակերպած «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով միջազգային համաժողովին:
Նախարարը, ողջունելով միջազգային համաժողովի մասնակիցներին,…
Ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեթոդական ձեռնարկի շնորհանդես
2014-11-01
«Երկրապահ կամավորականների միությունում» այսօր տեղի է ունեցել «Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:
Միջազգային համաժողով
2014-11-01
Նոյեմբերի 3-ին, ժամը 945-ին Անի Պլազա հյուրանոցի /Սայաթ-Նովա, 19/ Անի սրահում Վենետիկի հանձնաժողովը և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են միջազգային համաժողով` «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով: 12 երկրներից հրավիրված փորձագետները կներկայացնեն Հայաստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Ղրղզստանի…
Աշխատանքային այց` ՀՀ Կոտայքի մարզ
2014-10-31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Կոտայքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք ավագ և հիմնական դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Մարզային այցն ամփոփովել է մարզպետարանում՝ կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությամբ:Նախարարին ուղեկցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:
Նախարարի առաջին…