Մեթոդական ձեռնարկի շնորհանդես
2014-10-31
Նոյեմբերիի 1-ին, ժամը 1100-ին «Երկրապահ կամավորականների միությունում»/ Արշակունյաց 22/ տեղի կունենա «Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը: