Հուշագիր ` ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև
2014-10-27
Հոկտեմբերի 28-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի Համագործակցության հուշագիր` ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև: Համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են համագործակցել Հայաստանում «Այբ» հիմնադրամի կազմակերպած մրցույթների և օլիմպիադաների անցկացման գործում: Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ…
Ուսանողի կարծիքը մեզ համար անչափ կարևոր է. Ա.Աշոտյան
2014-10-24
Երևանի պետական համալսարանում կազմակերպված «Ուսանողական ինքնակառավարման զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ քաջատեղյակ է ուսանողության խնդիրներին, որոնք, մասնավորապես, ԱՊՀ տարածքում հիմնականում նույնատիպ են: Արմեն Աշոտյանը նշել է,…
Հեռահար վերապատրաստման դասընթացներ
2014-10-23
Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանը՝ մաթեմատիկայի, քիմիայի և համակարգչային գիտելիքներ առարկաներ դասավարդող ուսուցիչների համար իրականացնում է հեռահար վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստումները տեղի են ունենալու ս.թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը:
Մանրամասն տեղեկատվությւոնը՝ կից նյութում:
Ավանդույթը շարունակվում է՝ հայ դպրոցականը ոսկե մեդալ է նվաճել աստղագիտության օլիմպիադայում
2014-10-22
ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը «Աստղագիտություն» առարկայի 19-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի և ցուցաբերած լավագույն արդյունքի համար` ստացել հատուկ դիպլոմ: Օլիմպիադան տեղի է ունեցել 2014թ.-ի հոկտեմբերի 12-ից 21-ը Ղրղզստանի Բիշկեկ և Չոլպոն-Ատա քաղաքներում, որին է թիվս Ռուսաստանի, Կորեայի, Հնդկաստանի, Բուլղարիայի,…
Հայոց լեզվի դասընթացներ միգրանտների համար
2014-10-22
2013թ. դեկտեմբերից Եվրամիության և Հայաստանի միջև կնքված «Շարժունակության շուրջ գործընկերության» հռչակագրի շրջանակներում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի /ՖԻԻԳ/ կողմից իրականացվում է «Թիրախային նախաձեռնությւոն Հայաստանի համար»/ԹՆՀ/ ծրագիրը: Ծրագիրը վերադարձող միգրանտների/ երեխաների և մեծահասակների/ համար կազմակերպում է հայերեն լեզվի դասընթացներ, որը կհեշտացնի նրանց վերաինտեգրումը կրթական համակարգում, աշխատանքային միջավայրում և հասարակությունում: :…