Աննախադեպ նոր կրթական ծրագիր` ապագայի տեսլականով

2015-03-30

Այսօր փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև: Փոխըմբռնման հուշագիրն ազդարարում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:
Ողջունելով…

Քաղաքակրթական հերթական առեղծվածը բացահայտելու ճանապարհով

2015-03-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Մ.Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ներկա է գտնվել «Եվրասիական ժառանգություն. Ղրղզստանի տարածքում հայկական մշակութային հուշարձանների ուսումնասիրության  հարցը» գիտական  ծրագրի քննարկմանը: Միջին Ասիայում հայկական միջնադարյան եկեղեցիների ուսումնասիրությունն ուշագրավ գիտական հայտնագործության կարող է հանգեցնել. Ղրղզստանի Իսիկ-Կյուլ լճի մոտակայքում կործանված…

Շարադրությունների հանրապետական մրցույթ՝ նվիրված ռուս գրող Ա.Գրիբոեդովի ծննդյան 220-ամյակին

2015-03-30

Երևանում Ռուսաստանյան մշակույթի և գիտության կենտրոնը՝ ավագ դպրոցներում   և բուհերում  անց է կացնում շարադրությունների հանրապետական մրցույթ՝ նվիրված ռուս գրող Ա.Գրիբոեդովի ծննդյան 220-ամյակին: Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից:

Արմեն Աշոտյանը պարգևատրել է քիմիայի օլիմպիադայի հաղթողներին

2015-03-28

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում այսօր տեղի է ունեցել քիմիայի առարկայական օլիմպիադայի փակման արարողությունը, որի մրցանակակիրներին շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Իր ողջույնի խոսքում նախարարը, մասնավորապես, նշել է. «Սիրելի քիմիկոսներ և օլիմպիականներ, ուրախ եմ, որ մեր դպրոցներում սովորում են ձեզ նման…

Եվրասիական ժառանգություն. միջազգային գիտաժողով

2015-03-28

Մարտի 30-ին, ժամը 1100-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում  տեղի կունենա «Եվրասիական ժառանգություն. Ղրղզստանում հայ ժողովրդի պատմական հուշարձանների և մշակույթի հարցերը» թեմայով քննարկում: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։