Համագործակցության հուշագիր. Հայաստան - Ավստրիա

2015-04-08

Ապրիլի 8-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգտնվի Ավստրիայի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը և ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կրթության…

Կրթությունը ոչ թե կարիք է, այլ իրավունք. Ա. Աշոտյան

2015-04-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված սոցիալական ներառականության թեմայով ազգային պատանեկան վեհաժողովին: Միջոցառմանըմասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, հաշմանդամություն ունեցող անձինք, ՀՀ դպրոցականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով միջոցառման…

Չինակական դպրոցի հիմնաքարը կդրվի աշնանը

2015-04-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են  Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Չինական կողմը տեղեկացրել…

Պարգևներ` «Մայրության և գեղեցկության տոնի» առթիվ

2015-04-07

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Մայրության և գեղեցկության տոնի» առթիվ պարգևներ է հանձնել մասնագիտական կրթության ոլորտի կին մասնագետներին: Շնորհավորելով բոլոր կանանց տոնի առթիվ` նախարարը նշել…

Համաշխարհային կրթական ցուցահանդես

2015-04-07

«Գլոբալ Բրիջ»ուսումնական կենտրոնը ս. թ. ապրիլի 9-11-ը կազմակերպում է «Համաշխարհային կրթական ցուցահանդես», որը հնարավորություն է ընձեռում հայ ուսանողներին ստանալ անհատական խորհրդատվություն և մանրամասն տեղեկանալ արտասահմանի կրթական համակարգի, բուհ ընդունվելու ընթացակարգի, ինչպես նաև կրթաթոշակ ստանալու  հնարավորություններին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արտասահմանյան միջազգային դպրոցների ներկայացուցիչների համար կազմակերպել տեղեկատվական հանդիպումներ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։