Դպրոցներում կերկարաձգվեն գարնանային արձակուրդները
2015-03-20
Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով ( հիմք` ՀՀ առողջապահության նախարարի` 20.03.2015 թ. N ԱՄ/3062-15
Ֆրանսերեն կրթական ռեսուրսները հասանելի կլինեն
2015-03-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ֆրանսիական TV5 Monde ֆրանկոֆոն հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերենի ուսուցման խնդիրներին, ինչպես նաև քննարկվել են Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության անդամ երկրների նախարարների՝ առաջիկայում կայանալիք համաժողովին վերաբերող հարցեր: …
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2015-03-18
Մարտի 20-ին,ժամը 1430-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-03-18
Մարտի 19-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2307-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու…