«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2015-04-03

Ապրիլի 10-ին, ժամը 1430-ին, ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում  կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու և միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով ուսումնասիրության արդյունքների մասին հարցերը:

«ՀԱՐԱՎ 2015» (PROGRAMA SUR) ԾՐԱԳՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ

2015-04-03

Թարգմանությունների աջակցման` «Հարավ 2015» (Programa Sur) ծրագրի վերսկսման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2015 թվականին նախատեսված է դրամաշնորհ 150 նոր ստեղծագործությունների համար, որոնց հայտերն ընդունվելու են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://programa-sur.mrecic.gov.ar կայքէջից:

Պարգևներ` մասնագիտական կրթության ոլորտի կին մասնագետներին

2015-04-03

Ապրիլի 7-ին, ժամը 1200-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում /Ա. Մանուկյան 13/ա/ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Մայրության և գեղեցկության տոնի» առթիվ պարգևներ կհանձնի մասնագիտական կրթության ոլորտի կին մասնագետներին:

Ծիծեռնակաբերդում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը

2015-04-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը: Առաջինը հերթապահությունը ստանձնել են Երևանի թիվ 42 դպրոցի սաները: Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախաձեռնությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանն…

Թիվ 182 ավագ դպրոցը կգործի Մայր Աթոռի հոգածության ներքո

2015-04-01

Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամում այսօր տեղի է  ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:  Դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ  պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  ենթակայության տակ:  Նախարարը նշել է, որ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։