Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում կպատրաստեն անմոռուկներ
2015-04-10
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թվականի ապրիլի 10-ին հանրապետության բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանների սովորողները, դասղեկի ժամին կպատրաստեն անմոռուկներ: Յուրաքանչյուր սովորող պատրաստելու է 6 անմոռուկ՝ հակառակ կողմում նշելով իր տվյալները (անունը, ազգանունը, մարզը, դպրոցը, դասարանը): Անմոռուկի պատրաստման ձևին կարելի…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել
2015-04-10
Ավստրիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար Էլմար Փիխլի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես նախարար Արմեն Աշոտյանը…
Ստորագրվել է հայ ավստրիական նոր հուշագիր
2015-04-08
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով գտնվում է Ավստրիայի Հանրապետությունում, հանդիպում է ունեցել Ավստրիայի կրթության և կանանց հարցերի դաշնային նախարար տիկին Հայնիշ Հոզեկի հետ: Ողջունելով հյուրերին տիկին նախարարը նշել է, որ նախորդ համաձայնագրի շրջանակում մեծ աշխատանք է կատարվել, մասնավորապես ուսուցիչների վերապատրաստման և միջին…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-04-08
Ապրիլի 9-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագրին և փորձնական փուլի նկարագրին հավանություն տալու մասին»
ՀՀ կառավարության արձանագրային նախագիծը: