Կրթական հարցերը ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգի առաջնահերթություններից են. Ա.Աշոտյան

2015-03-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր այցելել են Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ, որը ԵՄ աջակցությամբ վերանորոգված և վերազինված 12 քոլեջներից մեկն է Հայաստանում: Նախարարը և հանձնակատարը շրջել են լսարաններում և արհեստանոցներում, ծանոթացել ուսումնական…

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակներում

2015-03-18

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2015-2016 ուսումնական տարում Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի, Հորդանանի  բարձրագույն ուսումնական հաստատություններում  բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2015Թ./

2015-03-18

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2015-2016 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական  /6 տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա*/ և հետբուհական /2 տեղ՝ ասպիրանտուրա/ կրթություն ստանալու նպատակով*:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։