«Ոսկե հուշամեդալ»` հայագիտության և հայապահպանության գործում ունեցած ավանդի համար

2015-04-15

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» պարգևատվել է Գերմանիայի Հալլե քաղաքի Մարթին Լյութերի անվան Հալլե-Վետտենբերգի  համալսարանի Արևելագիտության ինստիտուտի հայագիտության ամբիոնի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը՝ հայագիտության և հայապահպանության գործում ունեցած իր ավանդի համար:

Բաց դաս հանրապետության բոլոր դպրոցներում

2015-04-15

 Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թվականի ապրիլի 17-ին ՀՀ բոլոր դպրոցներում անցկացվելու է բաց դաս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին. 5-12-րդ դասարանի սովորողների համար ընթերցվելու է Հռչակագիրը:

Երևանի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ.Աբեղյանի…

Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղ կընդունվեն երկու քննությամբ

2015-04-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Դմիտրի Գեորգիևսկու գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Ալեքսեյ Պոլոսինը, ՄՊՀ-ի գլխավոր ինժեներ Վիկտոր Պոպսուևը և ծրագրի հիմնական ներդրող Ռոբերտ Տոնեյանը: Արմեն Աշոտյանը գոհունակություն է հայտնել, որ ԿԳ նախարարի և ՄՊՀ-ի…

Տնօրենի հավակնորդների հավաստագրման քննություններ

2015-04-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով   հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն 2015 թվականի  ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին, մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 12-ին և 13-ին, ժամը 930ին «Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում  /հասցե`…

Դպրոցներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն սկսվել են հունվարից. Ա. Աշոտյան

2015-04-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի  Վ. Պետրոսյանի անվան թիվ 51  հիմնական դպրոցում ներկա է գտնվել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Հուշ երեկոն կրել է   ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների  «Հիշում և պահանջում ենք» խորագիրը: Միջոցառմանը ներկա են  եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։