ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն 2015 թվականի ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին, մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 12-ին և 13-ին, ժամը 930ին «Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։