Լավ տնօրենը դպրոցի հաջողության երաշխիքն է. Արմեն Աշոտյան
2015-04-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, որտեղ մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները: Նախարարը հանդիպել է հավակնորդներին, զրուցել նրանց հետ և հետաքրքրվել` ինչ խնդիրներ են ծագել վերապատրաստումների ընթացքում: «Դպրոցի համբավը, կրթության որակը մեծապես կախված…
Մեկնարկում են դպրոցների ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները
2015-04-27
Ապրիլի 28-ին, ժամը 0930-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց /հասցե` Հանրապետության 73/, որտեղ կմեկնարկեն հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները:
Կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծման և կառուցման վերաբերյալ
2015-04-22
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Չժուն Նեն նախագծային ինստիտուտի միջև այսօր կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը և կառուցումն իրականացնելու վերաբերյալ: Պայմանագրի համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված միջպետական հուշագիրը: Հայկական կողմից պայմանագիրը …
«UNESCO-JAPAN PRIZE ON EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT» ՄՐՑԱՆԱԿ
2015-04-22
ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղեկացնում է «UNESCO-Japan Prize on Education for Sustainable Development» մրցանակի վերաբերյալ:
Մրցանակը սահմանված է այն անձանց, հաստատությունների, կազմակերպությունների համար, որոնք նշանակալից ներդրում են ունեցել հանուն կայուն զարգացման կրթությանն աջակցման գործում` կենտրոնանալով Գործողությունների գլոբալ ծրագրի (ESD Global Action Plan) հինգ գերակայություններից մեկի կամ մեկից ավելիի վրա:
Նշված…
Տրանսիլվանիայի հայկական ժառանգությունը գիտական հետազոտության կարիք ունի
2015-04-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ռումինիայի Հանրապետության Կլուժ քաղաքի Բաբեշ Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչին, ով Հայաստան է ժամանել այս օրերին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով: Կարևորելով Կլուժ քաղաքի…