Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղ կընդունվեն երկու քննությամբ
2015-04-15
ՄՊՀ-ի պրոռեկտոր Դմիտրի Գեորգիևսկին նախարարին է հանձնել բուհի ռեկտոր Վիկտոր Սադովնիչևի ուղերձը, որում վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` մասնաճյուղի հիմնադրման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար` ընդգծելով, որ մասնաճյուղը կնպաստի սերտ և փոխադարձ գործընկերային հարաբերությունների զարգացմանը և կամրապնդի գիտակրթական և մշակութային կապերը երկու երկրների միջև: ՄՊՀ-ի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Պոլոսինն իր հերթին հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի ՀՀ կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը, հետևաբար` կրթության որակի աճին: Նա համոզմունք է հայտնել, որ հայ երիտասարդները մասնաճյուղում կստանան որակյալ համալսարանական կթրություն` մոսկովյան բուհի չափանիշներով: Ալեքսեյ Պոլոսինը տեղեկացրել է նաև, որ ընդունող հանձնաժողովը կազմված կլինի Մոսկվայի պետհամալսարանի դասախոսներից, ովքեր ընդունելությունը կանցկացնեն երկու առարկաների գծով` ռուսաց լեզու և մասնագիտական քննություն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բուհին լիցենզիայի տրամադրման, մասնագիտությունների, ընդունելության կարգի, դասախոսական կազմի ընտրության, պետպատվեր տեղերի տրամադրման և այլ հարցերի: