«UNESCO-JAPAN PRIZE ON EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT» ՄՐՑԱՆԱԿ

2015-04-22

ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղեկացնում է  «UNESCO-Japan Prize on Education for Sustainable Development» մրցանակի վերաբերյալ:
Մրցանակը սահմանված է այն անձանց, հաստատությունների, կազմակերպությունների համար, որոնք նշանակալից ներդրում են ունեցել հանուն կայուն զարգացման կրթությանն աջակցման գործում` կենտրոնանալով Գործողությունների գլոբալ ծրագրի (ESD Global Action Plan) հինգ գերակայություններից մեկի կամ մեկից ավելիի վրա:
Նշված մրցանակի երեք մրցանակակիրներից յուրաքանչյուրին հատկացվելու է 50.000 ԱՄՆ դոլար: Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք թեկնածություն:
Թեկնածուի հայտին կից անհրաժեշտ է անգլերեն լեզվով ներկայացնել աջակցման նամակ, որը կներառի.
•ընդհանուր տեղեկություն թեկնածուի և տեղեկատվություն վերջինիս ձեռքբերումների վերաբերյալ,
•թեկնածուի կատարած աշխատանքի կամ դրա արդյունքների համառոտ շարադրանք,
•մրցանակի նպատակների իրականացմանը նպաստող թեկնածուի ներդրման  նկարագրություն:
Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից, ինչպես նաև այցելելով https://en.unesco.org/esd-prize կայքէջը:
Հնարավոր թեկնածուները հայտերի էլեկտրոնային տարբերակները պետք է ներկայացնեն մինչև ս.թ. մայիսի 15-ը ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն (հեռ. 58-01-26):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։