Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
2015-04-29
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՊՀ: Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ-ի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությանը: Ծառուղու աջ և ձախ կողմերում տեղադրվել են Հայոց ցեղասպանության ողբերգական տարիներին և հետագայում հայապահպան, հայանպաստ գործունեություն ծավալած եվրոպացի և ամերիկացի…
Սեմինար տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալների համար
2015-04-29
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունն ապրիլի 30-ին, ժամը 1300-ին Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցում (Հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պող., 64 շենք, հեռ.՝ 010-57-37-40) կազմակերպում է հանդիպում-սեմինար տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալների համար: Սեմինարը ուղղված է լինելու տարեվերջյան հաշվետվությունների կազմմանը, վերլուծությանը և ներկայացնելու է մեթոդական աշխատանքներում ուսուցիչների…
ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ /ՌՈՒՄԻՆԻԱ/
2015-04-29
Ռումինիայի ազգային կրթության նախարարությունը կազմակերպում է ռումիներեն լեզվի և գրականության ամառային դասընթացներ Կոնստանցա, Յասսա, Տիմիշուարա և Քրայովա քաղաքներում: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.edu.ro/summercourses.htm կայքէջը:
Վերոնշյալ կայքէջում նշված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի դեսպանություն:
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2015-04-29
Մայիսի 7-ին, ժամը 1430-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ,որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու, և միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով ուսումնասիրության արդյունքների մասին հարցերը:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2015-04-28
Միացյալ Թագավորության (UK) Միջազգային հանրային կառավարման գրասենյակը հրավիրում է մասնակցելու 2015 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Լոնդոնում կայանալիք վերապատրաստման դասընթացներին:
Դասընթացների մասնակցության վարձավճարների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.public-admin.co.uk կայքէջը: