Կայացել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթի երկրորդ փուլը
2015-05-08
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ավագ դպրոցների ու վարժարանների «Լավագույն ուսուցիչ» մրցույթի երկրորդ փուլը: Մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ով իր խոսքում կարևորել է ժամանակակից հասարակությունում ուսուցչի հեղինակության բարձրացումը` ընդգծելով, որ լավագույն…
Մամուլի ասուլիս
2015-05-08
Մայիսի 11-ին, ժամը 1100-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում /հասցե՝ Երևան, Հալաբյան 16/ տեղի կունենա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ մայիսի 14-15-ը Երևանում կազմակերպվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ընդառաջ:
ՄՐՑՈՒՅԹ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2015Թ./
2015-05-08
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2015-2016 ուսումնական տարում Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի պետական համալսարանում http://www.ut.ac.ir/en/ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մրցույթի արդյունքում ընտրվելու են 9 թեկնածու, որոնցից իրանական կողմը հաստատելու է 3 հոգու` բակալավրիատում սովորելու նպատակով*:
Մրցույթին կարող են մասնակցել դպրոցների շրջանավարտները, ինչպես…
Բացօթյա նկարչական մրցույթ
2015-05-07
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հունիսի 5-ին Երևանի կենդանաբանական այգում կազմակերպում է «Տոհմածառ» թեմայով բացօթյա նկարչական մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 5-ից մինչև 17 տարեկան երեխաները: Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից:
Հայկական հավաքականը պատրաստ է մասնակցել Բաքվում կայանալիք Քիմիայի միջազգային օլիմպիադային
2015-05-07
Հայաստանի Հանրապետության աշակերտները վերջին շրջանում մեծ հաջողությամբ մասնակցում են միջազգային առարկայական օլիմպիադաներին և արձանագրում շոշափելի արդյունքներ: Այս տարի ևս նախատեսվում է հայ աշակերտների մասնակցությունը բոլոր օլիմպիադաներին, այդ թվում նաև Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային:Մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից:
…