Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 14-ին

2015-07-09

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում  ընդգրկված  են  եղել   կառավարության որոշմամբ հատկացված   լրացուցիչ  և թափուր մնացած  պետպատվեր տեղերի…

Քննարկվել են համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցեր

2015-07-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի  և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/-ի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավորապես հանընդհանուր ներառականությանը անցում կատարելու…

«Գանդի» հիմնադրամը հետաքրքրված է կրթության ոլորտում համագործակցությամբ

2015-07-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հնդկաստանի «Գանդի» հիմնադրամի խորհրդի ներկայացուցիչ Աշոկ Սաջանհարին ու Գանդիի անվան միջազգային ինստիտուտի տնօրեն Ջիլ Կարլ Հարիսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, այս համատեքստում մասնավորապես կարևորվել է խաղաղ մեթոդներով պայքարի, բախումների և կոնֆլիկտների կանխարգելման…

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2015-07-06

Հուլիսի 10-ին, ժամը 1430-ին, ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում  կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:

Նոր կենտրոն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

2015-07-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ագրոպարենային համակարգի ուսումնական-արտադրական կենտրոնի  (ԱՀՈԻԱԿ) բացմանը: Նախարարը  շրջել է կենտրոնում, ծանոթացել նոր ձեռքբերված տեխնիկական միջոցներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է  Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) և «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի աջակցությամբ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։