Նախարարի հրամանով հաստատվել են բուհերի հեռակա ուսուցման տեղերը

2015-07-31

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են  ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:
Համաձայն նախարարի հրամանի՝ հեռակա ուսուցման համար ուսման վարձի չափը սահմանվել է առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում,
իսկ մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար՝ 50 հազար դրամից ոչ ավելի:
Ընդունելության քննությունների առարկայական ծրագրերի ու գիտելիքների գնահատման չափանիշների համար հիմք է ընդունվել 2015թ. առկա ուսուցման ընդունելության քննությունների առարկայական ծրագրերն ու գիտելիքների գնահատման չափանիշներըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։