Մեկնարկում է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
2015-11-30
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Համաձայն հրամանի` հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2015թ. դեկտեմբերի 1-15-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում:
ՎԵՐԱՊԱՏՐՍԱՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2015-11-30
Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակy 2016 թվականի մայիսի 9-ից 20-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացների մասնակցության վարձավճարների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.public-admin.co.uk կայքէջը:
Համակարգչային նոր դասասենյակ` Այնթափի թիվ 1 միջնակարգ դպրոցում
2015-11-30
Դեկտեմբերի 1-ին, ժամը 1000-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այց կկատարի ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց /11-րդ փողոց, 45/1/, որտեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում բացվել է համակարգչային դասասենյակ: Նույն ծրագրի շրջանակում դպրոցը համալրվել է դպրոցական նոր գույքով:
Զանգվածային լրատվամիջոցների…
Արմեն Աշոտյան. «Եղեք նախանձախնդիր և աշխատեք ցուցաբերել մասնագիտական քննադատություն»
2015-11-30
«Թեքեյան» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի» նախագծի հերթական քննարկումը՝ «Դպրոց-կենտրոնների միության» նախաձեռնությամբ: Բացման խոսքում, կարևորելով ընդունվելիք ծրագրիհանրային քննարկումները՝ ՀՀ ԿԳ նախարարը հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում կձևավորվեն առաջարկություններ, որոնք հնարավորություն կտան մասնագիտական և խմբագրական փոփոխություններ կատարել նախագծում. «Մեր վերջնական նպատակն…
Արմեն Աշոտյանը պարգևատրվել է ֆրանսիական՝ «Ակադեմիական արմավենի» ասպետի շքանշանով
2015-11-30
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր հրավիրված ընդունելության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի անունից պարգևատրվել է Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» ասպետի շքանշանով: Պարգևը հանձնել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:«Մենք ցանկացել ենք մեր հարգանքը մատուցել առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կրթության և…