Արմեն Աշոտյան. «Եղեք նախանձախնդիր և աշխատեք ցուցաբերել մասնագիտական քննադատություն»

2015-11-30

«Թեքեյան» մշակութային կենտրոնում  տեղի  է ունեցել «ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի» նախագծի հերթական քննարկումը՝ «Դպրոց-կենտրոնների միության» նախաձեռնությամբ: Բացման խոսքում, կարևորելով ընդունվելիք ծրագրիհանրային քննարկումները՝ ՀՀ ԿԳ նախարարը հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում կձևավորվեն առաջարկություններ, որոնք հնարավորություն կտան մասնագիտական և խմբագրական փոփոխություններ  կատարել նախագծում.
«Մեր վերջնական նպատակն է ստանալ այնպիսի կրթության զարգացման ծրագիր, որն արժանահավատ կլինի թեÕ› մասնագետների, թեÕ› հանրության համար: Սովորաբար կրթության զարգացման ծրագիրը նախատեսված է եղել 5 տարվա համար, սակայն այս ծրագրի նորամուծություններից մեկն էլ այն է, որ այս անգամ մենք փորձել ենք բանաձևել 10-ամյա զարգացման ծրագիր: Կրթության ոլորտում որևէ բարեփոխման արդյունքը տեսնելու ևգնահատելու համար 5 տարին քիչ ժամանակահատված է, ուստի 10-ամյա զարգացման ծրագիրը ավելի կայուն ու վստահելի հիմք է՝ հետագա քայլերի համար»,- նշել է նախարարը: Ա. Աշոտյանի խոսքով՝ ծրագրի նպատակը մասնագիտական հանրույթի և հասարակության ապահովագրումն է՝ կրթության ոլորտի քաղաքականացման  վտանգից: «Անկախ նրանից, թե որ երկրում ինչպիսի կառավարություն է ձևավորվում, խորհրդարանական ուժերի ինչպիսի հարաբերակցություն ենք մենք ունենում, կրթության զարգացման պետական ծրագիրը ուրվագծում է այն միասնական ճանապարհը, որն անցնելու են բոլորը միասին: Քննարկման դրված ծրագիրն իր մեջ ներառում է այն բոլոր ռազմավարական փաստաթղթերը, որոնցով մենք վերջին տարիներին առաջնորդվել ենք: Միաժամանակ ծրագրի նախագիծն իր  գաղափարախոսությամբ համահունչ է միջազգային կրթական զարգացման միտումներին: Այն իր մեջ ներառում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի միջազգային նախարարական վերջին համաժողովի որոշումները, ինչպես նաև եվրոպական բարձրագույն  կրթական տարածքի քաղաքական առաջնահերթությունները»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ ծրագրի նախագծի հիմնական թերությունը հաշվելի ցուցանիշների ու մեթոդաբանության բացակայությունն է: «Մենք սպասում ենք, որ  ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից հաստատվի միջազգային կրթական զարգացումների նոր հաշվելի
մեթոդաբանությունը՝ մինչև 2030 թվականի համար: Այդ միջազգային փաստաթղթի ընդունումից հետո մենք կազգայնացնենք այդ մեթոդաբանությունը, և նախագիծը կհամալրվի մի նոր գլխով, որտեղ շարադրված կլինեն նաև այն ցուցանիշները, որոնց մենք ուզում ենք հասնել»,- շարունակել է Ա. Աշոտյանը: Նախարարը նաև շեշտել է, որ «Դպրոց-կենտրոնների միությունը» դիտարկվում է մասնագիտական և հասարակական հանրույթ, ուստի շատ կարևոր է, որ նրանց կողմից ներկայացվեն բովանդակային առաջարկություններ՝ մասնագիտական կարծիք: «Մենք առայժմ գործ ունենք ծրագրի նախագծի հետ, իսկ դա նշանակում է, որ այն կարող է փոփխվել ու մշակվել՝ հիմնավոր առաջարկությունների առկայության դեպքում: Ուստի իմ հորդորն է՝ եղեÕ›քնախանձախնդիր և աշխատեÕ›ք ցուցաբերել մասնագիտական քննադատություն՝ առավելապես գրավոր առաջարկների տեսքով»,- դիմելով մասնակիցներին՝ նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ առաջիկա ամիսներին հանրային քննարկումները շարունակվելու են, որից հետո հավանաբար գալիք տարվա գարնանը «ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի» նախագիծը կներկայացվի ԱԺ հաստատմանը:   Հանրային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» նախագահ Ռուզաննա Մուրադյանը, դպրոցների տնօրեններ՝ ՀՀ բոլոր մարզերից: ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնքվերաբերել են կրթության զարգացման ծրագրի նախագծին, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվող կրթության իրավունքի դրույթներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։