«ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի» քննարկում
2015-11-27
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 1300ին «Թեքեյան կենտրոնում» /հասցե՝ Երևան, Խանջյան 50/ տեղի կունենա «ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի» քննարկումը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» նախագահ Ռուզաննա Մուրադյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ՝ ՀՀ բոլոր մարզերից:
Հակակոռուպցիոն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ձևավորել քաղաքացիական ճակատ. Ա. Աշոտյան
2015-11-27
Կոնգրես հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով համաժողով, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել վերոնշյալ կազմակերպությանը` նման նախաձեռնության…
ԴԱՍԸՆԹԱՑ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
2015-11-26
Իսրայելում կազմակերպվում է «Educational methodologies Youth at-risk: preventing student dropouts and facilitating reintegration» թեմայով միջազգային դասընթաց: Դասընթացի տևողությունը՝ 2016 թվականի մարտի 6-ից ապրիլի 6-ը: Դիմումների վերջնաժամկետը՝ 2016թ.-ի փետրվարի 1-ը: Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Առդիր՝ դասընթացի վերաբերյալ տեղեկատվություն 7 էջ:
«Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով համաժողով
2015-11-26
Նոյեմբերի 27-ին, ժամը 1000-ին Կոնգրես հյուրանոցի Բոլլ Րում սրահում տեղի կունենա «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով համաժողով, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան կազմակերպությունը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Համաժողովի շրջանակում…
Քննարկում «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով
2015-11-25
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր տեղի է ունեցել «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով քննարկում, որին մասնակցել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառումը կայացել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ: Արմեն Աշոտյանն իր գոհունակությունն է հայտնել, որ Արարատյան Հայրապետական թեմը կրկին…