Մրցույթ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար
2015-12-16
1.բարձրագույն կրթության,
2.կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
3.տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա)գրավոր դիմում նախարարի անունով,
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2015 թվականի դեկտեմբերի 22-ից 2016թ. հունվարի 20-ը ներառյալ, ժամը՝ 1000–ից 1300–ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, հեռախոս` 583-483/:
Մրցույթը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 26-ին, ժամը՝ 1200–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: