Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման հիմքերն առկա են
2016-01-22
Նախարարն ընդգծել է, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազամակերպության (OIF) լիիրավ անդամ դառնալուց հետո վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում 14 տոկոսով ավելացել է ֆրանսերեն սովորող դպրոցականների թիվը. «Կարծում եմ, որ կան բավարար հիմքեր, որպեսզի այդ թիվն ավելի մեծանա»,-նշել է Ա. Աշոտյանը: Ընդգծելով, որ հայ-ֆրանսիական կրթական հանգործակցության ամենահաջողված նախագիծը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմադրումն է եղել, ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է բուհի զարգացումը՝ տարածաշրջանային կրթամշակութային կենտրոնի վերածելու հեռանկարով: Նախարարը շեշտել է, որ բուհը պետք է քայլեր ձեռնարկի զարգացման ուղղությամբ՝ սկսած նոր շենքային պայմանների ապահովումից մինչև նոր ֆակուլտետների ստեղծում, ուսանողների թվաքանակի ավելացում և գիտահետազոտական բաղադրիչի ներդրում: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հաջորդ կարևոր նախագիծը Երևանում Ֆրանսիական լիցեյի հիմադրումն է, որտեղ նախատեսվում է ֆրանսերենի խորացված ուսուցում 5-րդ դասարանից:
Նախարարը նաև նշել է, որ հայկական կողմը կարևորում է 2017 թվականին Հայաստանում կազմակերպվելիք ֆրանսերեն լեզվի օլիմպիադայի անցկացումը:
Իր հերթին Ֆրանսիայի Զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ա. Ժիրարդենին կարևորել է ՀՀ ԿԳՆ-ի, անձնապես նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությունը ֆրանկոֆոնիայի տարածման գործում՝ շեշտելով, որ Հայաստանը կարող է իրականացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բոլոր միջոցառումները, և Ֆրանսիան պատրաստ է բոլոր հարցերում ցուցաբերել աջակցություն: Ֆրանսիական կողմը հետաքրքրված է նաև մասնագիտական կրթության ոլորտում ֆրանսերենի տարածմամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ֆինանսավորման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի: