Մեկնարկում է տնօրենների հավաստագրման փաստաթղթերի ընդունումը
2016-03-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Համաձայն հրամանի` հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2016թ. մարտի 23-ից ապրիլի 14-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից / նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում, սենյակ 231, հեռ 010 58-34-83/ Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2/: