Հանրակրթության պետական չափորոշչի վերանայման հանձնաժողովը սկսում է աշխատանքը

2016-04-05

ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է  հանրակրթության պետական չափորոշչի նախագծի մշակումը համակարգող հանձնաժողով, որը  գումարել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Հանձնաժողովում ընդգրկված են  ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թետավորման կենտրոնի ներկայացուցիչներ, կրթության հայտնի փորձագետներ:  
Օրակարգում ընդգրկված էր հանրակրթության պետական  չափորոշիչների  վերանայման նպատակով  մասնագիտական  աշխատանքային խմբի կազմի  և  նախատեսվող աշխատանքների ժամանակացույցի հաստատումը:  ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով համակարգող հանձնաժողովի գործունեությունը` նշել է, որ իրենց առջև դրված հիմնական խնդիր կրթության  զարգացման և  առաքելության ամրագրումն է. «Ես առաջարկում եմ, որպեսզի մենք սահմանենք հստակ սկզբուքներ և դրանք  ներկայացնենք մասնագիտական հանձախմբերին՝   որպես բովանդակային աշխատանքի ուղեցույց: Չափորոշիչների մեջ   պետք է ներմուծել  ազգային մտածողության  և դաստիարակության  արժեհամակարգ: Գործող  չափորոշչի վերանայումը բնականաբար պետք է կատարվի վերլուծության արդյուքնում՝  հիմք ընդունելով աշխատանքային պրակտիկան՝  մենք սկզբունքորեն  պետք է առանձնացնենք   այն կետերը, որոնք  մասնագիտական տեսանկյունից խնդրահարույց են»,- նշել է նախարարը:
 Հանձնաժողովը աշխատելու է ամենշաբաթյա պարբերականությամբ՝  նպատակ ունենալով մշակել հանրակրթության պետական կրթակակարգի և չափորոշչի վերանայման հայցեկարգը, որն  ենթադրում  է ուսումնական բնագավառի և կրթության բովանդակության բաղադրիչների վերանայում:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։