Սահմանին կանգնած են մեր դպրոցներում դաստիարակված զինվորները

2016-04-07

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մայրության և գեղեցկության տոնի առիթով մի խումբ մանկավարժներ արժանացել են ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի» ու պատվոգրերի: Պարգևները հանձնել է կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը: Շնորհավորելով ուսուցչուհիներին՝ Ն. Հարությունյանը նշել է, որ Արցախի և Հայաստանի սահմանին այսօր կանգնած են մեր դպրոցներում դաստիարակված զինվորները, ովքեր քաջաբար, երբեմն նաև կյանքի գնով կատարում են երկիրը պահելու պատասխանատու գործը. «Սիրելի ուսուցչուհիներ, Ձեզ է վերապահված հայ զինվորի կերպարը կերտելու պատասխանատվությունը:
Հայրենանվեր, մարդկային բարձր արժանիքներով դաստիարակված ձեր զավակներն ցույց են տալիս աշխարհին հայի ոգին և տոկունությունը, նվիրվածությունը հայրենիքին ու պետությանը»,- նշել է Ն. Հարությունյանը՝ ավելացնելով, որ մեր դպրոցները, ուսուցչուհիներն ու մայրերը պատվով են կատարել հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու առաքելությունը:
Նշենք, որ ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի հրամանով՝ կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար, «Մայրության ու գեղեցկության տոնի» կապակցությամբ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 5 ավագ                             դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Սուսաննա Շահվերդյանը, ՀՀ Տավուշի մարզի Դովեղի միջն. դպրոցի  դասվար Անուշ Բաղինյանը և ՀՀ Շիրակի մարզի Փանիկի միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ժենիկ  Սևոյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», ևս մի խումբ  մանկավարժներ արժանացել են պատվորգրերի :

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։