Քաղաքացիների հերթական ընդունելությունը` նախարարի մոտ

2018-10-31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես հերթագրված 22 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 19-ը: Ներկայացված հարցերը հիմնականում վերաբերել են հանրակրթական ծրագրերին և բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներին: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան քննարկում կազմակերպել մասնագետների հետ՝ քննարկելու վերոնշյալ առաջարկները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։