Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
2016-10-17
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ և բեղուն աշխատանք: «Այստեղ իսկապես հավաքված են մարդիկ, ովքեր ոչ միայն պարզապես ոլորտի ներկայացուցիչներ են, այլ ուրույն…
Երևանում տրվել է Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը
2016-10-14
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի և վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երևանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Ողջունելով Շեֆֆիլդի համալսարանի մուտքը Հայաստան` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Հայ…
20 երկրի 40 պատվիրակ` «Եվրոդիպի» 23-րդ տարեկան համաժողովին
2016-10-14
Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրամիության հովանու ներքո գործող՝ «Եվրոդիպ» հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Համաժողովն այս տարի անցկացվում է «Զբոսաշրջային կրթություն. ուղիներ դեպի նոր նշանակետեր» խորագրի ներքո: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության…
Փոքրաթիվ ազգերին մեծ զգալու` մասնագիտություն
2016-10-14
Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր տեղի է ունեցել 14-րդ «IEEE EWDTS 2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովը, որը հայտարարել է իր այս տարվա 25 ականավոր բանախոսական ծրագիրը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այս գործնական գիտաժողովի շրջանակում նման որակյալ մասնագետների առկայությունը և սեսիաների ծանրությունը…
Ֆրանսիական համալսարանում կբացվի ասպիրանտուրա
2016-10-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:
Հանդիպման հիմնական առանցքում եղել է մեր երկրի կրթական համակարգի բոլոր օղակներում ֆրանսիական մասնակցության ակտիվացմանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցեր: «Որպես ֆրանկոֆոն երկիր մենք…